Հանդիպում Minerva Schools at KGI-ի ներկայացուցչի հետ

«Այբ» ավագ դպրոցը «Զում» հարթակում հյուրընկալել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Minerva Schools at KGI-ի ներկայացուցչին։ Համալսարանը առաջարկում է բակալավրի աստիճան և՛ բնագիտական, և՛ հումանիտար ոլորտներում։

Համալսարանը միջազգային է, ուսանողների գերակշիռ մասն արտասահմանից է։ Հանդիպման ընթացքում համալսարանի ներկայացուցիչը ներկայացրեց ընդունելության ընթացքի, վարձավճարների, ֆինանսավորման, ուսանողների կեցավայրերի, համալսարանի գաղափարների մասին տեղեկություններ։

Համալսարանը նորարար և առաջադեմ գաղափարներով է շարժվում, այնտեղ սովորող ուսանողներին միշտ տալիս են «Ի՞նչ խնդիրներ ես ցանկանում լուծել աշխարհում» հարցը։ Համալսարանում ուսանելու տարիներին աշակերտները ստանում են գործնական գիտելիքներ ու հմտություններ, սովորում՝ ինչպես կարելի է տարբեր կառուցվածքներ և ծրագրեր հասկանալ, ինչի շնորհիվ էլ հետագայում կտան աշխարհում իրենց հուզող խնդիրների լուծումները։ Համալսարանում խրախուսվում են նաև արտադասարանական աշխատանքները։ Որոշ առարկայական խմբերում հիմնական առարկաներին և ուղղություններին զուգահեռ ուսուցանվում են նաև մարդու հոգեբանության, մտածողության և հույզերի հետ կապված գիտություններ։

Ընդունելության, ինչպես նաև համալսարանում սովորելու ընթացքում քննական թեստեր չկան․ ուսանողները ստանում են հանձնարարություններ կամ կամավորական աշխատանքների տեսակներ, որոնք պետք է կատարեն տարբերվող և ստեղծարար ճանապարհներով իրենց իսկ ապրելու վայրում։ Ուսանողական 4 տարիների ընթացքում ուսանողները ճանապարհորդում են 7 տարբեր քաղաքներով, այդ թվում՝ Լոնդոն, Բեռլին, Սեուլ և այլն։

Համալսարանում ուսանողներն այնպիսի գիտելիքներ են ստանում, որոնք նրանց հետագայում կարող են հնարավորություն տալ աշխատելու այնպիսի հայտնի ընկերություններում, ինպիսին են Google-ը և Microsoft-ը։

Հանդիպումն օգնեց ճիշտ պատկերացում կազմելու այս համալսարանի մասին։ Վերջինիս գաղափարներն առաջադեմ են և տարբերվող։

Աննա Մխիթարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>